«Կարելի է պարզապես ջուր խմել». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել էներգետի ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց արգելող օրինագծ քննարկման ժամանակ, նշելով. «Կոֆեինի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա, որպես խթանիչ, հայտնի է. մենք ինքներս ամեն օր սուրճ ենք խմում, որպեսզի ավելի առույգ զգանք մեզ, կարողանանք նիստերի մասնակցել, բոլոր օրենքները կարդալ, հետո ճիշտ քվեարկել: Բայց երբ որ դոզան, կոնկրետ էներգետիկների մեջ 1 լիտրի հաշվարկով 150 միլիգրամից անցնում է, արդեն համարում ենք օրգանիզմին վնասակար»։

Նրա խոսքով, այստեղ է սահմանը, որը, սակայն, կարող է փոխվել՝ գիտության զարգացմանը զուգընթաց:

Ըստ Թորոսյանի, բոլոր գազավորված և իրենց մեջ տարբեր նյութեր պարունակող ըմպելիքները վնասակար են. «Դրա փոխարեն կարելի է պարզապես ջուր խմել՝ մեր հալալ, զուլալ ջուրը»:

Թորոսյանը, առիթը օգտագործելով, հիշեցրեց, որ մինչև 18 տարեկաններին արգելված է նաև ծխախոտի ու ալկոհոլի վաճառքը, նշեց՝ ականատես է եղել, որ այդ կանոնը պահպանվում է։