Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 9-ին ժամը 15։04-ին տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։ 

 Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպք վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ (մոտ 150 խմ) են թափվել։