Կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափո...

Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։  Իջևանում բնակիչների հետ հանդիպմանն այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք․․․քանի որ մենք եկել թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։