Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում 2025 թվականի ընթացքում ՀՀ տարածք Վիետնամի ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանեց, նաեւ սահմանվեց ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:
Այս որոշումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ Հայաստանին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։