Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։
Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքներով աջակցության իրավունքը դադարեցված շահառուների աջակցության իրավունքի վերականգնման մեխանիզմներ: Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղեկատվական բազաների միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները վարկատուների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն: Երկարաձգվել է միջոցառման շրջանակում (շահառու դառնալու համար) դիմելու ժամկետը մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը:



