Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձե...

Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի»:

Ըստ վարչապետի` այդպիսով խրախուսում են բարձր աշխատավարձի քաղաքականությունը, կրթությունը և բարձր որակավորում ունեցող մասնագետներին։