Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրին» հավանություն տալու վերաբերյալ նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է Հայաստանին վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 100 մլն եվրո միջոցների ստացում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:



