Կառավարությունը ՄՊՀ նախագահի պաշտոնում կրկին...

ՀՀ կառավարությունը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։  Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է։

Գեղամ Գևորգյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 22-ից։

Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ նշանակում է Ազգային ժողովը։