Կառավարությունը կմշակի «Մեղրի» ազատ տնտեսական...

Հայաստանի կառավարությունը կմշակի Իրանի սահմանի մոտ գտնվող Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման նոր ծրագիր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում փետրվարի 27-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա նշել է, որ անցած տարի «Մեղրի» ԱՏԳ-ում տեղակայման հայտ ներկայացրել է ընդամենը մեկ ընկերություն։ Հայտը բավարարվել է, բայց ընկերությունն այդպես էլ չի սկսել աշխատանքը։ «Ուստի, մենք որոշել ենք մշակել այդ գոտու զարգացման նոր ծրագիր, որը շուտով կներկայացնենք»,- նշել է փոխնախարարը։