Կառավարությունը Գեղարքունիքի, Սյունիքի և Վայո...

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել  ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին: Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք  մարզերին (Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) հատկացնել 50.0 մլն-ական դրամ: