Կառավարությունը Գարեգին Բաղրամյանին առաջադրեց...

Գարեգին Բաղրամյանն առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու։

2019 թվականին Ազգային ժողովի որոշամբ Գարեգին Բաղրամյանը 5 տարի ժամկետով նշանակվել էր այս պաշտոնին։ Պաշտոնավարման ժամկետը ապրիլի 18-ին լրանում է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ պաշտոնում կրկին առաջադրվում է Բաղրամյանի թեկնածությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Բաղրամյանը բավական աշխատանք է կատարել, բայց էլի աշխատանք կա անելու։