Կառավարությունը եւս 6 ամսով երկարացրեց թուրքա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով եւս 6 ամսով երկարացվեց Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

«Հարկ է ընդգծել, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Ըստ այդմ, ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը։

Թե թուրքական ծագման որ ապրանքների վրա է տարածվում ՀՀ ներմուծման ժամանակավոր արգելքը, կարող եք ծանոթանայլ ԱՅՍՏԵՂ (հարց համար 28):