Կառավարությունը եկեղեցու մասին զեկույց է հրապ...

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։

 

Դրանք ներառում են.

• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,

• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,

• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,

• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,

• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,

• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,

• պառակտումները Սփյուռքի թեմերում։

Զեկույցի ամբողջական բովանդակությունը հղումով