Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի...

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-ից և գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից՝ սույն թվականի հունվարի 8-ից մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 443,751 կգ չմշակված տավարի հումք։ Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։