Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և վերաբաշխում կատարելու մասին 12 նախագծերից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրեց 10 մլրդ դրամ:
«Որոշման նախագծով առաջարկվում է 10,000,000.0 հազար դրամի չափով հատկացումներն ուղղել պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծի մեջ:



