Կառավարության որոշմամբ՝ համալրվել է հիմնանորո...

Կառավարությունը համալրել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Կառավարությունը որոշումը հրապարակել է հուլիսի 31-ի նիստի ընթացքում: 

Որոշմամբ   առաջարկվում է գործող կարգում լրացումներ կատարել 400-րդ կետից հետո լրացնել նոր 401-490 կետերով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա: Ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: 

Արդյունքում՝ բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: