Կառավարության որոշմամբ 693 մլն դրամ է հատկացվել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 11 բնակավայրերում ընդհանուր թվով 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց.
«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը, վերաբերում է 6 մարզի, Արարատի մարզում 1 ծրագիր է, Գեղարքունիքում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակում ՝ 1, Սյունքիում՝ 4 և Վայոց ձուրում՝ 1 ծրագիր: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մյուսները՝ ավարտական փուլում են, ընդհանուր առմամբ 15-ն են, 3 ծրագիր կա, որոնք 22 թ-ին ավարտվել են, այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունը տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ սուբվենցիաների համար»:



