Կառավարության շենքի դիմաց պեռաշկիով ակցիա․ Ար...

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր՝ մարտի 5–ին, կառավարության շենքի դիմաց պեռաշկիով ակցիա է իրականացրել. Նա արկղով պեռաշկի էր դրել կառավարության մուտքի մոտ։

Ոստիկանները նրան բերման ենթարկեցին՝ ձեռքի արկողով ու պեռաշկիով։

Երբ նրան ոստիկանները տանում էին, Արամ Հարությունյանն ասաց. «Սա գելխեղդի պեռաշկին ա։ Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած... Պեռաշկին դու ուտելու ես Պտղնիում շների հյուրանոցում, քեզ էդ էլ չի հասնում»։

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են բերման ենթարկում, ոստիկաններից մեկը նշեց, որ չի կարելի կառավարության շենքի դիմաց արկղ դնել. «Մեզ համար այդ արկղը անհայտ էր, չգիտեինք ինչ ծագում ունի։ Կտանեն, կպարզեն՝ մեջն ինչ կա»։