Թուրքիայի կառավարության նիստում, որը նախագահելու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր՝ օգոստոսի 7-ին տեղի է ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի իրադարձությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկում, տեղեկացրել է Hyurriyet-ը։
Նշվել է նաեւ, որ նիստի կարեւոր թեմաներից մեկը երկիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցն է։
«Կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, Թուրքիայի դիվանագիտական շփումները պատերազմը դադարեցնելու ուղղությամբ եւ Սեւծովյան հացահատիկային գործարքը, որից Ռուսաստանը դուրս է եկել միակողմանիորեն։ Այս համատեքստում կվերանայվեն ռազմավարությունները, որոնց կհետեւի Թուրքիան հացահատիկի միջանցքը նորից գործարկելու համար»,- գրել է թուրքական ԶԼՄ-ն։
Քննակվելիք այլ թեմաներից են լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը եւ հարաբերությունների ԵՄ-ի հետ։