Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 17-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից չի զեկուցվում 41-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու և Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին,

– Գույքի նվիրաբերությունն ընդունելու և ամրացնելու մասին,

–  Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման մասին,

– Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը հաստատելու մասին  այլ հարցեր