
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 3-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների,
դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես,
ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
Մարտին Խորենի Շահբազյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին
27. Լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը հաստատելու մասին և այլ հարցեր։