Կառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 13-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից չի զեկուցվում 29-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և հաշվով գործառնություններ իրականացնելու մասին և այլ հարցեր: