Կառավարության նիստի օրակարգում 27 հարց է, որի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից չի զեկուցվում 24-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,

- Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանելու մասին,

- Հողամասի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին,

 - Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԳԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՄԵԳԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր: