
Կառավարության մոտից բերման է ենթրակվել 69 հոգի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նշենք, որ այսօր առավոտից բազմաթիվ քաղաքացիներ շրջափակել են կառավարության շենքը, որպեսզի նախարարները ներս չմտնեն և նիստ տեղի չունենա: Քանի որ, ամեն դեպքում, կառավարության հերթական նիստը տեղի ունեցավ, ցուցարարները որոշել էին նախարարներին դուրս չթողնել, ինչի պատճառով ընդհարումներ եղան և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին: