Կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ե...

Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան՝ կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանիցներին: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Դրա համար մենք մեր Կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար, դա մենք կոչել ենք «Սաֆարովի կանխարգելման» օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես բոլորս տեսել ենք»,-նշել է նա:

Սամվել Կարապետյանը հավելել է, որ որքան էլ տնտեսությունը զարգացնեն, եթե երկրի գլխավոր խնդիրը չեն լուծում՝ մնացածն արժեք չի ունենա: