Կառավարության բակը դատարկ է, նախարարները՝ լու...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են իջնել ներքեւ։

Այս վարքագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող, հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներով։ Կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ներկայանալ հանրային հարթակներում կամ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրանք իրենց մտերիմների շրջանում խոստովանում են՝ «այս ընթացքում պետք չէ երեւալ, քանի որ պատասխաններ պարզապես չունենք լրագրողների բազմապիսի հարցերին»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: