Այսօր ձկնարտադրողները կանգնած են պարալիզացման վտանգի առաջ, նրանք չենք կարողանալու սպասարկել իրենց վարկային ծախսերը: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Կառավարությունում այս խնդիրը չեն քննարեկլ ձկնարտադրողների հետ, կամ միտումնավոր են տանում ոլորտը ոչնչացման, կամ հարցի էությունը չեն հասկանում: Այսօր փաստացի ՀՀ արտահանվող ձուկը հիմնական մրցակից ունի, դա Թուրքիայի ձուկն է, ստացվում է, որ մենք դուռ ենք բացում թուրքական ձկի համար»,-ասաց նա:



