
Երևանի տարածքում կա գեղեցիկ բավական մեծ անկյուն՝ 9 առանձնատնով, սպասարկող անձնակազմով, որտեղ պատսպարվել են երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք են մեր պետության համար: Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, բայց մինչ այդ մենք պետք է պահանջենք, որ այդ երկու ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:
Մեր պետությունն ինչո՞ւ պետք է այդ ահռելի ռեսուրսները տրամադրի այդ երկու ընտանիքին, որոնց ղեկավարների մտածված թե տգիտության հետևանքով մենք ունեցանք տարածքային, մարդկային հսկայական կարուստներ: Ես կոչ եմ անում այդ երկու ընտանիքին՝ արագ հավաքեք ձեր իրերը և հեռացեք, այն պետք է դառնա խոշոր միջազգային բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան մեր հազարավոր տղերքը, որոնք ունեն բժշկական տարբեր ծառայությունների կարիք»,-ասաց նա: