«ԵՄ-ն Հայաստանի բարեփոխման տեսանկյունից մնում է մեր կարևորագույն գործընկերը». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը․
«Այս ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների հետ»,- ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով ԵԽ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարություները, թե Փաշինյանի ելույթը սադրիչ է, ԱԳ փոխնախարարն ասել է. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, նամանավանդ, որ անանուն է․ ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»։
Դաշնակցի կողմից Հայաստանին չօգնելու՝ Փաշինյանի մեղադրանքներին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ասել է. «Չէր նշվել կոնկրետ երկիր․ ելույթի առաջին մասում նշվել է՝ մեր դաշնակիցներից ոմանք։ Առաջին մասում կար հիասթափություն մեր դաշնակիցներից ու նշված չէր՝ որ դաշնակցի մասին է»։
Խոսելով պատերազմի վտանգի մասին՝ փոխնախարարն ասել է, որ նման վտանգ տեսնում է. «Եթե չկա մեր տարածքային ամբողջականության ստույգ ճանաչում, իհարկե, կարելի է այդպես ընկալել»,- ասել է նա։