Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով կապահովվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի իրականացումը:
Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, դրա իրականացումից ակնկալվող արդյունքը՝ ֆինանսական միջոցների տրամադրումը բյուջետային վարկի միջոցով հնարավորություն կտա այն ավարտին հասցնել հնարավոր սեղմ ժամկետներում:
Այն հնարավորություն կտա ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում: