Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հանրագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից, ասել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Նա կոչ է արել բոլորին մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին հանուն Հայաստանի հարատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։



