Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներն ու աշ...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները Կանանց տոնի առթիվ կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով:

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի»: