Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել է,...

Կանադայի իշխանությունները հունվարից դադարեցրել են բոլոր տեսակի զենքերի արտահանումը Իսրայել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը։

«Կանադան ունի շատ խիստ զենքի արտահանման ռեժիմ», – ասել է նա:

Նրա խոսքով` Կանադան ոչ մի թույլտվություն չի տվել Իսրայել արտահանելու համար: Բլերը հիշեցրել է, որ համապատասխան թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից, սակայն այս վարչությունը, նրա խոսքով, «հստակ հասկացրել է, որ  արտահանման լրացուցիչ թույլտվություն չի տրվելու»։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայելին մահաբեր զենքի, իսկ հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարման թույլտվությունները։