
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերը մարտի 4-ից ուժի մեջ են մտել։ Ուժի մեջ է մտել նաև չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կրկնապատկումը՝ մինչև 20%։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ մաքսատուրքերի սահմանումը կարող է ազդել գրեթե 2,2 տրիլիոն դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման և արտահանման վրա։
Թրամփը հայտարարել է, որ երեք երկրներն էլ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկում ֆենտանիլի հոսքն ԱՄՆ կասեցնելու համար։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան կպատասխանի 25% ներմուծման մաքսատուրքերով, որը կազդի 20,7 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների վրա։ Բացի այդ, մաքսատուրքերը կտարածվեն ևս 86,2 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների վրա, եթե մաքսատուրքերը 21 օրից դեռ գործեն։ Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադայի պատասխան միջոցները կազդեն գարեջրի, գինու, բուրբոնի, կենցաղային տեխնիկայի և Ֆլորիդայի նարնջի հյութի վրա։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկրի պատասխան քայլերի մասին կհայտարարի մարտի 4-ին ավելի ուշ նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։