
Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու նախարար Դոմինիկ Լեբլանին։
Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է մինչև օգոստոսի 1-ը գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Ներկայումս, ինչպես նշել է հեռուստաալիքը, բանակցությունները մտել են «ինտենսիվ փուլ»։ Այս կապակցությամբ Լեբլանն այս շաբաթ կգտնվի Վաշինգտոնում։
Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն նոր առևտրային համաձայնագրեր է կնքել բազմաթիվ երկրների հետ, սակայն Կանադայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ընդ որում, նա հնարավոր է համարել այն, որ Վաշինգտոնը կսահմանափակվի այդ պետությունից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերով։ Նախագահն ընդգծել է, որ առևտրային համաձայնագրերի մեծ մասը կկնքվեն մինչև օգոստոսի 1-ը։