Կանադան հրթիռներ կուղարկի Ուկրաինա

Կանադան Ուկրաինա կմատակարարի AIM ամերիկյան հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին X սոցցանցում գրել է  երկրի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը։

Նախարարը չի նշել հրթիռների քանակությունը, բայց տեղեկացրել է, որ դրանց մատակարարումն արդեն սկսվել է։

Բացի այդ, Ֆյոդորովի խոսքով, կանադացի գործընկեր Դեւիդ Մակգինթիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են անօդաչուների համատեղ արտադրության, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմական պատրաստվածության եւ մարտական փորձի փոխանակման հարցը։