Կանադան և Շվեդիան հայտարարել են Վրաստանի իշխա...

Կանադան հայտարարել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման մասին, գրում է newsgeorgia.ge կայքը:

Երկու երկրներն էլ մտահոգություն են հայտնել դիտորդների կողմից ընտրական խախտումների բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումների վերաբերյալ:

«Կանադան անհանգստացած է ընտրությունների օրը ընտրողների ահաբեկման, ձայների գնման և այլ խախտումների բազմաթիվ դեպքերով...Սա պետք է հետաքննվի և լուծվի։ Համաձայնեցվելով G7-ի շրջանում և եվրոպացի մեր գործընկերների հետ և հաշվի առնելով այս ընտրությունների առաջընթացն ու արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ։ Կանադան բաց է Վրաստանի հետ համագործակցության համար՝ պայմանով, որ վրացական ղեկավարությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և անդրադառնա ժողովրդավարության զարգացման վերջին հետընթացի հետ կապված հարցերին», - ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մինչդեռ apsny.ge կայքը գրում է, որ Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով, հայտնում է Swedenherald-ը։

Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսի գրավոր մեկնաբանությամ ,եջ ասվում է, որ Վրաստանում զարգացումները «վաղուց տագնապալի էին», և որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։

Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է վիճելի խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դնում ընդդիմությունն ու միջազգային դիտորդները:

Նախարար Դոուսը պնդում է, որ «երկրի քաղաքացիական հասարակությանը իր ժողովրդավարական դերի կատարումը կանխելու փորձերը, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են ԵՄ նորմերին և արժեքներին»:

«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղղակի համագործակցությունը, որը դեռ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային վարչության հետ»,- ասել է նա։

Դուսի խոսքով՝ համագործակցությունը կարող է վերականգնվել ապագայում, եթե Վրաստանը վերադառնա ԵՄ։