Կանադան չի կնքի Չինաստանի հետ նոր առևտրային հ...

CUSMA-ի (ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ առևտրային դաշինք) համաձայն՝ մենք պարտավորություն ունենք չկնքել ազատ առևտրի համաձայնագրեր շուկայական տնտեսություն չունեցող երկրների հետ՝ առանց գործընկերներին նախապես ծանուցելու։ Մենք նման ծրագրեր չունենք Չինաստանի կամ որևէ այլ ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրի հետ կապված, հայտարարել է լրագրողներին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ CNBC-ի փոխանցմամբ։

Նա նաև նշել է, որ կանադա-չինական հարաբերություններում վերջին տարիներին առաջացած որոշ խնդիրներ լուծվել են:

CBC-ն հաղորդել է, որ Քարնին նկատի ուներ Պեկինի հետ էլեկտրական տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ ներմուծվող բոլոր կանադական ապրանքներն անմիջապես կենթարկվեն 100% մաքսատուրքերի։