«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և Համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Կառույցների համագործակցությունը միտված է Հայաստանի և սփյուռքի ներուժի համախմբմանը, ազգային շահերի պաշտպանությանը, հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացիական հանրության ձևավորմանը։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և Համահայկական հասարակական դաշինքը կառուցելու են ամուր կենսունակ կամուրջներ, իրականացնելու են համատեղ ծրագրեր՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի։



