Կամբոջայի նախկին վարչապետի որդին նշանակվել է...

Կամբոջայի բազմամյա վարչապետ Հուն Սենի ավագ որդին հաստատվել է երկրի նոր վարչապետի պաշտոնում, տեղեկացրել է ВВС-ն։

Երկուշաբթի Կամբոջայի թագավորը հրաման է արձակել, որի համաձայն՝ Հուն Մանետը կդառնա Հուն Սենի, որը երկիրը կառավարում է 38 տարի, հաջորդը։

Հուն Սենը իր հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 23-ի ընտրություններից մի քանի օր հետո, որոնք, քննադատների կարծիքով, դեմոկրատական չէին։

Նրա կուսակցությունն ստացել է բոլոր տեղերը խորհրդարանում, բացի հինգից, այն բանից հետո, երբ հիմնական ընդդիմությանը չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը։

Թագավոր Նորոդոմ Սիհամոնին թագավորական հրաման է արձակել այն բանից հետո, երբ Հուն Սենը նամակ է ուղարկել նրան՝ պաշտոնական նոտայի խնդրանքով։

Նոր վարչապետի նշանակումը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից օգոստոսի 22-ին, բայց սպասվում է, որ այն կանցնի Ազգային ասամբլեայով, որտեղ 125 տեղերից 120-ը վերահսկվում է Հուն Սենի Կաբոջայի Ժողովրդական կուսակցության կողմից։

45-ամյա Հուն Մանետը մինչեւ վերջերս զբաղեցնում էր Կամբոջայի թագավորական բանակի հրամանատարի պաշտոնը, նա վաղուց պատրաստվում էր առաջնորդի դերին։

Սպասվում է, որ Հուն Մանետի նոր կառավարության կազմում կլինեն երիտասարդներ։ Շատերը, որոնք Հուն Սենի հետ միասին անցել էին «կարմիր կխմերների» հեղափոխությունով եւ 1972-80-ականների քաղաքացիական պատերազմով, նույնպես հրաժարական են տվել՝ որոշ դեպքերում իրենց պաշտոնները հանձնելով սեփական զավակներին։