«Կամավորների կոալիցիայի» զորքերի տեղակայումը...

«Կամավորների կոալիցիայի» զորքերի տեղակայումը Ուկրաինայում կհամարվի օրինական ռազմական թիրախ, և խաղաղության համաձայնագրից հետո դրանց տեղակայումը բացարձակապես անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մեզ համար դա կտրականապես անընդունելի է («կամավորների կոալիցիայի» զորքերի տեղակայումը - խմբ.)։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արևմտյան երկրների զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում ինչ-որ դրոշի ներքո սպառնալիք կլինի մեր անվտանգության համար։

Այդ զորքերը մեր կողմից կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախ։

Ահա այդ զորքերը «կամավորների կոալիցիայի» կգլխավորեն Բրիտանիան և Ֆրանսիան: Այս ամենն, իհարկե, օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի իրականացման անթաքույց ծրագրեր են։ Այդպես պետք է դա անվանել»,-նշել Է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ «կամավորների կոալիցիայի» զինված ուժերը Ուկրաինայում կհայտնվեն ցամաքում, ծովում և օդում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: