ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանի հայրենասիրության 10 բանաձևը․
- Երբ ինքն է իշխանության գլուխ։ Հակառակ դեպքում հայրենիքը վտանգված է և թքած այդ հայրենիքի վրա։
- Հայրենասիրության մոդելը պետական կլինի, եթե ամբողջ Հայաստանով մեկ տեղադրվեն Հայոց արքաների արձանները (տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ու համեստաբար նկատի ունի սեփական արձանը, որն արդեն տեղադրվել է իր կենդանության օրոք)։
- Երբ մարդն անասուն է, չունի հիշողություն, մտածում է ստամոքսով և պատրաստ է մեռնել հանուն իշխանության գլխի (դե՛, Փաշինյան Նիկոլի, էլի՛)։ Այ սա արդեն իսկական հայրենասիրություն է։ Թե չէ ընկել եք Մասիսի հետևից։
- Հայրենասիրությունը՝ հակառուսական լինելն է։ Նաև՝ հակաիրանական լինելը։ Չէ՞ որ չորս կողմից մեզ ուզում են վնաս տալ, բայց մենք պետք է երկու իրական վնաս տվողներին ու թշնամիներին ընկալենք որպես բարեկամ, իսկ բարեկամներին՝ չուզող, իսկ ավելի լավ է ՝ թշնամի։
- Հայրենասիրությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, պահանջները բավարարելն է, Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ օգտագործվելն է։
- Հայրենասիրությունը՝ պետություն չունենալն է (29.800–ը, իբր, պաշտպանող ագրեսիվ քարոզի ներքո)։ Անվտանգության երաշխիքը խաղաղությունն է (սա տիեզերական մասշտաբի հիմար միտք է, քանզի խաղաղությունն անվտանգության ապահովման հետևանք է, այլ ոչ թե դրա ապահովման երաշխիք):
- Հայրենասիրությունը գավառամտությունն է՝ գեղցիությունը։
- Հայրենիքի երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Եթե մորթում են, ուրեմն պետք է հնազանդվել, այլ ոչ թե դրսից ներմուծված պայքարի գաղափարով ապրել, հատկապես որ հայրենասիրության նիկոլական բանաձևի համաձայն՝ հայոց ցեղասպանությունը ռուսներն են կազմակերպել․ հայերն ու թուրքերն այդ ցեղասպանության զոհերն են։
- 9․ Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։
- 10․ Կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինի։ Ի դեպ, իր վարչապետ մնալու դեպքում հաստատ Հայաստան չի լինի, բայց ոչինչ, քանզի ինքը սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով։
Հ․Գ․։ Երեկ գրեթե նույն ժամին Ալիևն ու Փաշինյանը կրկին խոսեցին այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Ալիևը դա արեց ուղիղ տեքստով, Նիկոլը՝ հայրենասիրաբար»։