Կալասը հերքել է Թրամփի խոսքերը ԵՄ ստեղծման նպ...

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հերքել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղ նախագիծ է։ Այն ստեղծվել է ապահովելու համար, որ Եվրամիության անդամների միջեւ պատերազմներ չլինեն, եւ, իրոք, չեն եղել»,- ասել է նա CBS-ի եթերում՝ ի պատասխան Թրամփի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ԵՄ-ն անվանել է «տրանսատլանտյան հարաբերությունների լավ նախագիծ» եւ ընդգծել, որ «զարմացած է» ԱՄՆ առաջնորդի խոսքերից։Կալասը համաձայնել է, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի հայտարարությունները ցույց են տալիս բավական բարձր լարվածություն Բրյուսելի եւ Վաշինգտոնի հարաբերություններում։Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ը ստեղծվել է ԱՄՆ-ին ի շահ իրեն օգտագործելու նպատակով։