Կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում էին,...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին: Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է 1 ամսով:

Փաստաբանների խոսքով՝ անգամ դատավորի համար էր հասկանալի, որ հիմքեր չկան կալանավորման համար, կայացված որոշումը բողոքարկվելու է: