Կալանավորվել է Վահրամ Խորխոռունու սպանության...

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը կալանավորվել է։

Այս մասին ՔԿ-ից հայտնեցին, որ գործով ձերբակալված մեկ անձ կա, դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ օրերս ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 27 տարի անց բացահայտվել է Խոռխոռունու սպանությունը, մեկ անձ՝ Ս.Ա-ն ձերբակալվել է։