
Ռուսական Baza տելեգրամյան ալիքի գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆանովը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին հայտնում է ալիքի պրոդյուսեր Տատյանա Լուկյանովան։ Կալանքը մինչեւ այս տարվա սեպտեմբերի քսանն է։ Համաձայն «Коммерсант» պարբերականի, նա մեղադրվում է ոստիկաններին կաշառք տալու մեջ։ Մասնավորապես, քննության վարկածի համաձայն, գործով ֆիգուրանտները գումարի դիմաց ձեռք են բերել ՆԳ նախարարության ծառայողներից՝ ծառայողական տեղեկություններ, եւ ապա հրապարակել Baza-ում։
Կաշառքի գումարը կազմել է ոչ ավել, քան 100 հազար ՌԴ ռուբլի։ Կաշառք ստանալու մեջ մեղադրվել են Կրասնոդարի, Կրասնոյարսկի եւ Բելգորոդի ոստիկանները։ Վերջիններս տեղափոխվեն են Մոսկվա։ Ձերբակալված իրավապահները սակայն չեն հաստատել, թե տվյալ լրատվամիջոցի լրագրողներից գումար են ստացել՝ ծառայողական բնույթի տեղեկություններ տալու դիմաց։ Տրիֆոնովի դեմ միայն անուղղակի ցուցմունքներ կան, սակայն ուղղակի մատնանշող ցուցմունքներ, ըստ պաշտպանական կողմի՝ չկան։