
Կահիրեի կենտրոնում գտնվող հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան երկու տասնյակ մարդ վիրավոր է։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հոդամ Աբդել Ղաֆարը։
Մահացածները Telecom Egypt-ի աշխատակիցներ են եղել։ Իսկ 26 վիրավորները հիմնականում տուժել են ծխի հետևանքով։
Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։
Հրդեհի հետևանքով ժամանակավորապես ընդհատվել են համացանցն ու բջջային կապի ծառայությունները։