Կա մեծ վտանգ, որ հրաժարականների դեպքում Արցախ...

Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ, այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում սսահմանադրական հանրաքվե անելու հնարավորությանն ու անհրաժեշտությանը։

«Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն»,- ասաց նա։