Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավոր...

Ադրբեջանում, անգամ դրանից դուրս կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին։ Այս մասին գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Պատասխանը հանրահայտ է, բայց քիչ, շատ քիչ է խոսվում դրա ակունքների մասին։ Երբ տարիներ առաջ օրինագիծ էի ներկայացնում օտար աղբյուրներից սնվող ՀԿ֊ների ֆինանսական գործունեության թափանցիկության մասին, խորհրդարանի մեծ մասը դեմ էր, իսկ հիմա ի՞ նչ են մտածում։ Վրաստանը գոնե մեծ ուշացումով փորձեց կանխել պետականությունը ՀԿ֊ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը։ Այդ երկրում լուրաքանչյուր 150 հոգու մի ՀԿ է բաժին հասնում»։