Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի 1-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Իսակովի 20/2-50/8 շենքերի, Զ.Անդրանիկ Բ-2 թաղամասի ջրամատակարարումը:

վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի  1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ քաղաքի ջրամատակարարումը, բացառությամբ Զոդ Բանավան թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: